A
A
Կենտրոնական բանկը՝ ՀՀ-ում HSBC խմբի գործունեության մասին
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ կապված HSBC խմբի վերաբերյալ reuters.com գործակալության հրապարակած նորության հետ։
«Սույն թվականի հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորության հետ կապված առ այն, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը, հատնում ենք.
ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»:
Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»,- ասված է հաղորդագրության մեջ: