Բացել լրահոսը Փակել լրահոսը
3-13
A A
Պաշտոնական

Կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության շահագործողի վկայականը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ Մարս Ավիա ավիաընկերության օդանավերը շահագործվում են Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և Չադում:

Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։