Բացել լրահոսը Փակել լրահոսը
բախում
A A
Պաշտոնական

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին

Փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ բախվել է գնացքին, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: