Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134705
A A
Պաշտոնական

«Թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոսպիտալացված կասկածելի 5 պացիենտներից իրականացվել էին նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով «մասնագիտական» ուղորդումներից և մեկնաբանություններից»: