Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք չէ այս հայտարարությունները որակել մեկի պարտություն, մեկի հաղթանակ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նույնպես համոզված է, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջոանի Բուքիքիոյի հայտարարություններն ուղղված են Հայաստանի իշխանությանը։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Զոհրաբյանը։

«Պետք չէ այս հայտարարությունները որակել ինչ-որ մեկի պարտություն, ինչ-որ մեկի հաղթանակ, կամ ինչ-որ մեկին սրանով փռեցին ասֆալտին։ Սրանք աշխատանքային փաստաթղթեր են, պետք չէ այս հայտարարությունների աշխատանքային խորհուրդների առաջարկությունների նոմինալ արժեքը դարձնել քաղաքական գործոն։ Բայց ես այս 2 հայտարարությունները հասկացել եմ այնպես, ինչպես Էդմոն Մարուքյանը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան՛ խմբակցության ղեկավարը ևս ասել է, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջոանի Բուքիքիոյի հայտարարություններն ուղղված են Հայաստանի իշխանությանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ պետք է բացառվի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։