«Բա պտի տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք Հայրապետյանին կանդալներով բերեցինք»․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանականությունից։ Նա անդրադարձավ ոստիկանության հայտարարությանը, որ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:
«Եթե հիշում եք, դեկտեմբերին, երբ իմ տունը խուզարկեցին, ես հայտարարեցի, որ իմ տանից հանել են ՍՈՒ 35 տանկ։ Մի քանի օր առաջ, երբ ես նայում էի ոստիկանապետին, տեսա, թե ոնցա դանդաղ խոսում և դանդաղ մտածում, իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածումա, դանդաղ էլ հասկացելա, և իմ կարծիքով՝ ինքը իմ գրպանում ու մեքենայում փնտրում ա ՍՈՒ 35-ը, տանկերը»,-ասաց նա մոտ երկու ժամ իրեն սպասող լրագրողներին։
Ըստ նրա՝ այս ամենը պատվիրված է իշխանությունների կողմից։
«Հերթական կապիկություն ա ընդամենը, փորձում են ինձ վախացնել, բայց, առհասարակ, չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարա վախացնել։ Եթե պառկացնեին ասֆալտին, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկել, բայց, որ ես եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրանց վրա, այ էտ հաստատ լինելու է»,-հայտարարեց նա։
Նա վստահեցրեց, թե իր մոտ եղած զենքն օրինական է․
«Երեք օրինական զենք ունեցող մարդը ապօրինի զենք-զինամթերք չի պահում, իրենք էլ դա լավ գիտեն, հերթական շոուն ա»։
Նա անդրադարձավ նաև մի քանի օր առաջ «Ադեկվադ»-ի անդամներին բերման ենթարկելու դեպքին․
«Էտ տղաներից ոչ մեկ Նիկոլից չի վախենում, ընդամենը փորձում են վախեցնել, մեր տեսակը ընդհանրապես չի վախենում, ոստիկանը կարա ինձ պառկացնի ասֆալտին, հետո՞»։
Հարցին, թե հնարավոր է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում է բերման ենթարկվել, Հայրապետյանը հեգնեց․
«Երևի թե քրեական ենթամշակույթի ամենամեծ ջատագովը էս երկրում ես էի, կամ Արթուր Դանիելյանը կամ Նարեկ Մալյանը կամ Նարեկ Սամսոնյանը»։
Հայրապետյանն ասում է՝ տեղի ունեցողը 37 թվի դրսևորում է․
«Բա պտի տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք Հայրապետյանին կանդալներով բերեցինք։ Մենք ազգովի մեղք ենք, պտի փրկվենք էս չարիքից»։
Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ շուտով կպարզվի, թե ֆուտբոլի ֆեդերացիան իրեն ինչքան է պարտք։