Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess liga
A A
Սպորտ

«Հայկական արծիվներ» շախմատի թիմը ջախջախեց Թուրքիայի ներկայացուցչին

«Հայկական արծիվներ» թիմը հերթական վստահ հաղթանակը տարավ վիրտուալ շախմատի Prochess լիգայում:

Հինգերորդ տուրում մեր շախմատիստների քառյակը մրցեց «Թուրքիայի ասպետներ» թիմի հետ և ջախջախեց 13:3 հաշվով: Զավեն Անդրիասյանն ու Շանթ Սարգսյանը վաստակեցին 3,5-ական, Հայկ Մ.Մարտիրոսյանն ու ռուսաստանցի լեգիոնական Մաքսիմ Չիգաևը՝ 3-ական միավոր:

Հինգ տուրից հետո «Հայկական արծիվներ» թիմը ընդհանուր հաշվարկով վաստակել է 102,5 միավոր և իր գոտում զբաղեցնում է առաջին տեղը: Հաջորդ՝ 6-րդ տուրում, որը տեղի կունենա փետրվարի 12-ին, մեր «արծիվները» կմրցեն ետնապահ Croatia Bulldogs թիմի հետ: