Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Պաշտոնական

Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը:

Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման
պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:

Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը:

Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական
պետության կարևորագույն փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետության
յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով:

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ»: