Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է

Փետրվարի 9-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Արարատի, Գորիսի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արագածի, Ապարանի, Աշոցքի և Թումանյանի տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում:

Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքում (Զանգեր կոչվող հատվածում), Ջերմուկի, Վարդենիսի ավտոճանապարհներին և Վարդաղբյուր-Թորոս ճանապարհահատվածը դժվարանցանելի է:

Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ