Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen-sargsyan-1
A A
Պաշտոնական

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե կանցկացվի․ նախագահը հրամանագիր է ստորագրել

Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից և փետրվարի 7-ին Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի գործառույթները սահմանափակվում են միայն հանրաքվեի օրը նշանակելով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ 

Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ