Պատգամավորն առաջարկում է «ունքն ուղղելու փոխարեն աչքը չհանել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷս ի՞նչ հռետորաբանություն է, հարգելի գործընկերներ։ Դուք մտածո՞ւմ եք, որ ձեր որոշ գործընկերների հռետորաբանությունը ազդում է նաև ձեր նախագծերի ընկալման և վերաբերմունքի վրա։ Խորհրդարանում, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, ասաց «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է, որպեսզի նվիրատվությունները հաստատի համայնքի ավագանին։
Ըստ Համազասպ Դանիելյանի՝ նախագիծը թերություններ ունի։ Նա պատրաստ է աջակցել, որպեսզի այն լիարժեք ներկայացվի։
«3 խմբակցություններս էլ սկզբունքին համաձայն ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարը։ Մենք կարծում ենք, որ սա ավելի շատ խնդիր ստեղծող նախագիծ է, այնքան թերի է, որ ավելի հեշտ է զրոյից աշխատել։ 3 խմբակցությունը համատեղ՝ մեկական պատգամավոր նստում է, ու 1, 2, 3 ժամ կարող ենք քննարկել, հետո կվերադառնանք և շատ արագ այս նախագիծն այս սկզբունքի վրա, բայց նորմալ լուծումներով, ռիսկերը հաշվի առած կընդունենք, որ ունքն ուղղելու փոխարեն աչքը չհանենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։