Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ է «Վահան Տերյանը և հայ գրականությունը» առարկան հանվել մագիստրատուրայից (տեսանյութ)

Մեծ բանաստեղծ Վահան Տերյանի 135 ամյակի օրը՝ փետրվարի 9-ին, նրա ծոռը տեղեկացել է, որ «Վահան Տերյանը և հայ գրականություն» առարկան հանվել է հայ բանասիրության մագիստրատուրայի ծրագրից։

 «Ես երեկ պատահաբար ամբիոնի լաբորանտից իմացա, որ մագիստրատուրայի ծրագրից հանվում է «Վահան Տերյանը և հայ գրականություն» առարկան։ Անցած տարի առարկան լավ արդյունքներ է ապահովվել, մասնավորապես, ես ուսանողների հետ պատրաստել եմ հրատարակության Կարեն Միքայելյանի «Հոշոտված Հայաստան» արժեքավոր աշխատությունը՝ առաջիկայում գիրքը լույս կտեսնի»։

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել մինչ այդ։ Գևորգ էմին -Տերյանը համոզված է, որ առարկան ծրագրից հանելը պայմանավորված է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ լարված հարաբերություններով․ Գևորգ Էմին- Տերյանը, որը ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության ղեկավարն է, նշանակվել է նախորդ ռեկտորի կողմից։

«Դեկտեմբեր ամսին իմ աշխատակիցներից մեկը՝ Կարեն Հեքինյանը, տպագրեց մի հոդված, որում այն կարծիքն էր արտահայտում, որ Գ Գևորգյանը «Էվոկա» բանկի բաժնետերերից մեկն է և բանկի խորհրդի նախագահի տեղակալն է։ Սա առաջացնում է կոռուպցիոն ռիսկ, քանի որ ռեկտորի և «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալի միջև կա շահերի բախում։ Դրանից հետո Գևորգյանը կանչեց իր մոտ հարցրեց, ինչո՞ւ է իմ աշխատակիցը նման հոդված գրել։ Ես ասեցի, որ պատասխանատու եմ, և նա ասաց, որ ես հեռակայի լրավճարը չեմ ստանա։ Նա ասաց, որ դա ռեկտորի նվերն է աշխատողներին, ես պարզեցի, որ վարչական մասով տարեկան 70 մլն դրամի բյուջեում կետ կա, որը ռեկտորի նվերն է աշխատողներին և ռեկտորը վերահսկում է աշխատողներին։ Ես հունվարից սկսած զրկվեցի այդ գումարից, իմ ունեցած տեղեկություներով ռեկտորն իրեն էլ է հավելավճար նշանակել՝ վարչության պետեր, պրոռեկտորներ»։

Բանասիրության ֆակուլտետից պնդում են՝ միտում չի եղել։

«Որպես դասախոս, իրենից դժգոհություն չենք հայտնել ինձ զարմացնում է, թե ինչու է այդպիսի մտայնությամբ անհարկի աղմուկ հանել։ Նա չի կարող բերել մի օրինակ որ հարաբերությունները անհարթ է գնացել»։

Ըստ ֆակուլտետի ներկայացուցիչների՝ պատճառը ուսանողների թիվն է։ 2019 թվականին հայ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի գրականության բաժին ընդունվել է 8 հոգի։

«Մեզ մոտ գրականության երեք ամբիոն կա ՝ Հայ գրականության, Նորագույն գրականության և Գրականության տեսության և գրական քննադատության։ Այդ 7 ուսանողներից 4-ը դիմել է նորագույն գրականության, 3-ը հայ գրականության մեջ, 1-ը գրականության տեսության և գրական քննդատության մեջ։ Նախորդ տարիներում ունեցել ենք 3 ամբիոններ 10,12,15 ուսանողներ։ Հիմա այդ երեք ամբիոնները ուսանող չլինելու պատճառով 3-ը միասին ունեն 7 հետևաբար՝ ծրագրեր պետք է կրճատվեին թե՞ ոչ։ Վ․ Տերյանը մեծագույն գրող է, բայց իր նման շատերը ունենք և դա բարեբախտություն է։ Առաջին կուրսում դասավանդվում է «Ազգային ճակատագիրը և հայ պոեզիան», որի մեջ ներառված է նաև Վ․ Տերյանը»։

Հ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը նշում է,

«Նախորդ տարի , երբ որ Գևորգ էմին- Տերյանը դասավանդել է «Վ Տերյանը և հայ  գրականությունը» դա իմ առաջարկածն է եղել։ Ես եմ այդ դասընթացը մտցրել, հնարավոր է եղել մտցրել ենք։ Մենք ունենք մեկ դասընթացի իրավունք, ես պետք է ընտրեի կամ Վ․ Տերյանը կամ «Ազգային ճակատագիրը և պոեզիան», որի մեջ կա նաև Վ․ Տերյանը։ Եթե մենակ Տերյան առանձնացնեի մնացածը դուրս կմնային՝ Թումանյան, Չարենց, Սևակ և այլն»։

Բանասիրության ֆակուլտետում  դիմորդների թվի նվազման պատճառները տարբեր են։ Շատերն ցածր վարձավճարի և մանկավարժի որակավորում ստանալու համար, նախընտրում են ընդունվել պետական մանկավարժական համալսարան, նույնիսկ չիմանալով, որ մանկավարժի որակավորում հնարավոր է ստանալ նաև պետ համալսարանում։

Ի դեպ, հարցի առնչությամբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, նշելով, որ խնդիրը պետք է պարզել գիտխորհրդի անդամների հետ, քանի որ դա միակ առարկան չէ, որ հանվել է ծրագրից։