Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նազելի
A A
Պաշտոնական

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության մասին որևէ հայտարարություն, միտք չի կարող համապատասխանել իրականությանը․ Բաղդասարյան

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառումը․
 
Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
 
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
 
Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով։