Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման արարողություն

Տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ:
 
Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքների անդամները։
 
Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով առաջնորդել ենթականերին ու նպաստել ստորաբաժանումների պատրաստության ամրապնդմանը:
 
ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և մաղթել արդյունավետ ծառայություն։