«Ի՞նչ է նշանակում՝ ով ցանկանա, կուսակցություն ստեղծի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Արդյո՞ք ՏԻՄ-երը պետք է ձևավորվեն համամասնական ընտրությունների միջոցով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարծում է, որ առաջարկը կարող է կյանքի կոչվել։
«Ի՞նչն է խանգարում, որ քաղաքացիական նախաձեռնությունները ստեղծեն տեղական կուսակցություններ, որոնք կմասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին․դրանով մեր կուսակցական համակարգը կուժեղանա»,-ասում է նա «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանին զարմացնում է նման մոտեցումը․ «Ի՞նչ է նշանակում՝ ով ցանկանա, կուսակցություն ստեղծի, եթե մենք շահագրգռված ենք տեղերում մեր կուսակցությւոնները կայանան՝ թույլ տալով, որ ցանկացած համայանքային նախաձեռնություն դառնա կուսակցություն, մենք արժեզրկում ենք կուսակցության գաղափարը»։
«Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Սյուզաննա Ավետիսյանի կարծիքով էլ՝ այս նախագիծը ժամանակավրեպ է , ու բացի այդ հարցական է՝ թե ի՞նչ գաղափական հիմքով վրա են այդ կուսակցությունները ստեղծվելու։ Ըստ նևահինգ հազար կամ մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում կուսակցություն ստեղծելը այնքան էլ ճիշտ գաղափար չէ։
Փետրվարի 19-ին Երեւանում համայնքային ակտիվ և նախաձեռնող խմբերի հետ հարցի վերաբերյալ կազմակերպվելու է քննարկում։