A
A
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել ծխահարված անասուններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 13-ին, ժամը 12:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շինությունը բաղկացած է երկու մասից՝ հացատուն (35 քմ ) և անասնագոմ (42 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 15:25-ին:
Այրվել են հացատան ծածկը և տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 35 քմ), մոտ 2 խմ կուտակած աթար և անասնագոմի դուռը:
Անասնագոմում հայտնաբերվել է ծխահարված թվով 9 խոշոր եղջերավոր անասուն (6 կով, 3 հորթ):
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել ծխահարված անասուններին: