Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սկսվել է Արցախի ադրբեջանական համայնքի լեգիտիմացման գործընթացը․ համաձայնե՞լ է հայկական կողմը (տեսանյութ)

«Փաշինյան-Ալիև հանդիպմանը որևէ օգտակարություն չկար՝ նորություններ չհնչեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային հանդիպմանը։

Հանդիպումը աննախադեպ էր համաժողովի կազմակերպիչների համար, քանի որ այն նոր բան էր՝ աննախադեպ էր, որ այդ համաժողովի ժամանակ երկու հակամարտող պետությունների ղեկավարները նման քննարկում ունենան։

Ս․Սարգսյանը գտնում է, որ այդ հանդիպման ժամանակ թե' Նիկոլ Փաշինյանը, թե' Իլհամ Ալիևն իրենց խոսքով թիրախավորել էին ներքին լսարանին։

Միջազգայնագետը նաև կարևորում է, որ նման հանդիպումների ժամանակ հայկական կողմը պետք է անընդհատ շեշտի այն խնդիրը, թե ինչու էր ԼՂՀ-ն անկախացել։ «Որովհետև ֆիզիկական անվտագության խնդիր ուներ, ստիպված էր, պետք է շեշտել անկախություն հանուր փրկության սկզբունքը», ասում է նա։

Ս․Սարգսյանի կարծիքով այն վիճակը, ինչ այսօր առկա է ԼՂՀ հարցում, լավագույնն է։ Նրա խոսքերով ցանկացած լուծման դեպքում ԼՂՀ-ն կորցնելու է տարածք, իհարկե, եթե այլ տարածքներ չազատագրենք։ «Պետք է հնարավորինս երկար բանակցենք, որի ընթացքում Դավիթ Տոնայանը շատ զենք ձեռք բերի»,- ասում է նա։

Անդրադառնալով Ն․Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցություններ, Ս․Սարգսյանն ասում է, թե Ադրբեջանն էլ դրան հակառակում է Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Նա հիշեց, որ այդ համայնքի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպել են Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկը։

«Արցախի ադրբեջանական համայնքի լեգիտիմացումն արդեն սկսվել է։ Նրա լեգիտիմացման գործընթացը չէր սկսվի, եթե երկու բանակցային կողմերն իրենց համաձայնությունը չտային։ Եթե Արցախը վերադառնա բանակցություններ, մենք պետք է մի բան զիջենք՝ որ այդ համայնքի ներկայացուցիչը նույնպես ներկա լինի բանակցություններին»,- եզրափակում է Ս․Սարգսյանը՝ հավելելով, որ այդ գնով չարժեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։