ՀՀ-ում չեն խրախուսում տեղական արտադրողին. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նախորդ համակարգը իրեն համապատասխան գնումների գործընթաց է նախատեսել»,- ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նշեց, որ գնումների գործընթացի անօրինականությունների արդյունքում մեր տնտեսությունը գերմոնոպոլիզացվեց:
Բագրատյանի խոսքով՝ օրենսդրությունը այնպես է համապատասխանեցված, որ գնումները առանց օրենքի խախտումների կատարվեն մեկ անձից:
«Սա ճանապարհ չէ, մենք պետք է կոտրենք այս համակարգը, որպեսզի առաջ գնանք, տեղական արտադրողին խթանում ես չեմ տեսել որևէ տեղ, բայց կարելի էր չէ՞ մշակել, որ տեղական արտադրողը պաշտպանված լինի, որովհետև ինքը խնդիր ունի ապրանքի իրացման»:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում չեն խրախուսում տեղական արտադրողին:
Ըստ Բագրատյանի՝ մեր երկրում գնումների գործընթացի տրամաբանությունը հետևյալն է.
«Ընկեր ջան, 10%-ը կտաս ինձ, մնացածը՝ քեզ, 30%-ը՝ ինձ, մնացածը քեզ»:
Պատգամավորը պնդում է՝ հաճախ գնումների մրցույթների հաղթողները կեղծ են, հաղթում է մի կազմակերպություն, հետո հասկանան կազմակերպության հետ պայմանագիր է կնքում, ու վերջինս ստիպված «գերի» է դառնում միջնորդ կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է ցածր գին առաջարկողներին հաղթող ճանաչելուն, Բագրատյանն ասում է.
«Եթե մրցույթի արդյունքում մի ընկերություն դրել է մեկ դոլար, մյուսը՝ 10 դոլար, միջին գինը 5-ն է, դրան մոտ առաջարկ ներկայացնողը պետք է հաղթի»,-ասաց նա: