Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է սահմանել ռոտացիոն սկզբունք, որպեսզի որևէ մեկը չճնշի ամբիոնի դասախոսներին․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով լսումների ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ ոլորտում աշխատող մասնագետների տարիքային խնդրին:

«Էս վերջերս կարդում էի որոշակի այսպես վերլուծություններ, որ ասում էր, որ 65-ից հետո մարդիկ ավելի գիտականորեն ուժեղանում են, իհարկե, բայց չի նշանակում, որ ավագ տարքի մարդիկ պետք է միշտ լինեն կառավարիչներ, համալսարաններում ունենք դեպքեր, երբ 20-30 տարի մարդիկ ամբիոնի վարիչներ ու դեկաններ են, երիտասարդ սերունդը որևէ մոտիվացիա չի ունենում այդտեղ աշխատելու և չի տեսնում ապագա»:

Պատգամավորը կարծում է՝ այստեղ պետք է սահմանել ռոտացիոն սկզբունք, որպեսզի բոլորը իրենց պատասխանատվության չափը վերցնեն, և որևէ մեկը չճնշի ամբիոնի դասախոսներին:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ԵՊՀ գիտխորհրդի նիստին, նշեց այնտեղ երբեմն կարծիքներ են հնչում, որոնք վիրավորական են Ազգային ժողովի համար:

Ինչ վերաբերում է Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի նոր օրենսդրական նախագծին, պատգամավորն ասում է՝ որևէ մեկը չի հանդգնի ասել, որ այն փայլուն է, բայց այն դեռ քննարկման փուլում է, և սպասում են առաջարկների: