Ունեցել ենք տասնամյակներով կարծրացած համակարգ․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով լսումների ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական շեշտադրումները:
Նախարարն ասաց՝ այն խնդրահարույց կետերը, որոնք այս ամիսների ընթացքում եղել են օրակարգում, բավարար քննարկվել են:
«Օրենքի հիմնական նպատակը բուհի և գիտության ու հետազոտության ինտեգրումն է, և այս նպատակի համար ենք ներկայացրել այս նախագծը, որը իսկապես հեղափոխական է»:
Թե որն էր բուռն քննարկումների հիմնական պատճառը, նախարարն ասում է.
«Մենք ունեցել ենք տասնամյակներով կարծրացած և կարծրացող համակարգ, և հիմա այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին: Ես հասկանում եմ, որ բոլոր հասարկություններում է այդպես, որը իներցիոն գործընթացները խախտելը հարմարավետ չէ, մանավանդ, որ դրանք եղել են տասնամյակներով: Մարդիկ ձևավորել են խմբեր, անցկացրել և պարտադրել են ծրագրեր, որպեսզի իրենց ազդեցությունը ունենան բուհական այս կամ այն շրջանակներում, դրանով ֆինասավորեն իրենց ցանցերը»:
Նախարաը շեշտեց, որ իշխանությունը և նախարությունը ունեն բավարար կամք փոփոխություններ անելու այս իներցիոն համակարգերում և հրաժարվում են կոսմետիկ փոփոխություններ անելուց:
Հարություննյանն ասաց, որ հաշվի են առնում հարևան երկրների փորձը, առաջացած խնդիրները: Քննարկումներ եղել են, օրինակ, հարևան Վրաստանի հետ, և նրանց սխալները չեն կրկնվելու: