Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը պարզ չէ. Աշոտ Մելքոնյան (տեսանյութ)

«Ինձ համար ելույթներից, փաստաթղթերից պարզ չէ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը»,- Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ընթացքում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը.

«Երբ տարիներ առաջ Վրաստանի ԳԱԱ-ում փոփոխություններ եղան, և վերակազմավորվեց ԳԱԱ-ն, և ինստիտուտները տարվեցին բուհեր, Վրաստանի ակադեմիկոսներից մեկը ինձ զանգահարեց և ասաց, որ մեր գիտությունը մեռավ, որովհետև մենք այլևս ԳԱԱ չունենք»:

Գիտությունների ակադեմիան այն կառույցն է, որտեղ գիտնականը իսկապես գիտական արդյունք է տալիս, ասում է Մելքոնյանը ու  մտավախություն հայտնում, որ
Վրաստանի փորձը կարող է կրկնվել նաև մեր երկրում:

«Հիմա եթե ակադեմիական ինստիտուտներն իրարից կտրենք և տանենք, միացնենք բուհերին, կհայտնվենք Վրաստանի և Ղազախստանի կարգավիճակում»։

Մելքոնյանը հույս հայտնեց, որ իրենց դիտողությունները տեղ կգտնեն օրենքի նախագծում: