Չենք խոչընդոտելու մեր կուսակիցներին, որ որպես «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ՝ վերահսկեն ընտրությունները․ Գորգիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ոչ թե հայտարարել ենք, որ «Ոչ»-ին աջակցելու ենք, այլ ուղղակի չենք խոչընդոտելու մեր կուսակիցներին, մեր համակիրներին, որպեսզի գնան և որպես «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ՝ վերահսկեն ընտրությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Գորգիսյանը պնդեց, որ ամբողջ գործընթացը հակաօրինական և հակասահմանադրական է, բայց քանի որ այն տեղի է ունենալու, պետք է պրոցեսը լինի վերահսկելի.
«Որպեսզի կասկածներ չառաջանան, շատ կարևոր է, որ տեղամասում ամեն ինչ լինի պատշաճ կազմակերպված, ըստ այդմ մենք ԼՀԿ-ի կողմից լիազորված քաղաքացիներին որևէ կերպ չենք խոչընդոտի, որպեսզի նրանք գնան, դիմեն և մասնակցեն տեղամասերում պատշաճ գործընթացներին»:
Գորգիսյանն ասում է՝ որպես քաղաքական ուժ, խնդիր չունեն պաշտպանելու «Ոչ»-ը, որովհետև այս պարագայում դա կլիներ պաշտպանել Հրայր Թովմասյանի մնալը իր պաշտոնին.
«Նրա նշանակման օրվանից մենք կոչ ենք արել, որ նա չպիտի լինի այնտեղ, որովհետև նա քաղաքականապես չեզոք չէր և գնում է ՍԴ, բայց քանի որ պրոցեսը ամբողջությամբ հակասահմանդրական և հակաօրինական էր, ընդ որում՝ մենք առաջարկել ենք խնդրի լուծման օրինական ճանապարհ, բայց մեր առաջարկները անտեսվեցին, և ընտրվեց «զոռբայության» ճանապարհը, ըստ այդմ՝ մենք չենք կարող լինել այդ ճամբարում»:
Գորգիսյանը պնդում է՝ ժողովրդավարության անվան տակ ամբոխավարություն է իրականացնում:
«Մեզ մոտ չկա այն քաղաքական ռասիզմը, որ ով մոտ կանգնեց «Ոչ»-ին, նա սև է, տականք է, սև սատանա է, նրան պետք է վառենք: Նրանք, ովքեր ասում են «ոչ», նրանք էլ են մեր քաղաքացիները, ովքեր չեն գնալու, մեր քաղաքացիներն են, ովքեր գնալու են և ասելու են «այո», մեր քաղաքացիներն են, և ամեն մի խումբ պարտավոր է հարգել մյուսների իրավունքները և որոշումները»:
Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանը փակելու որոշմանը, Գորգիսյանն ասաց.
«Հաշվի առնելով, որ մենք սահմանի վրա պատշաճ վերահսկողություն չենք կարողանալու իրականացնել, որպեսզի շատ արագ հայտնաբերվեն վիրուսակիրները, և նաև հանրապետության տարածքում առողջապահության ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի և հատկապես՝ մարզային հիվանդանոցները, ես կարծում եմ՝ ճիշտ որոշում է, որվհետև վիրուսի՝ Հայաստան մտնելու պարագայում մենք կարող է շատ վատ հետևանքների ականատես լինենք»: