Գտնվում ենք անգրագիտության ազատականացման գործընթացում. Գևորգ Էմին-Տերյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում գրականագետ Գևորգ Էմին-Տերյանն անդրադարձավ հայերենը որպես պարտադիր առարկա բուհերից հանելու խնդրին:
«Մենք գտնվում ենք մի իրավիճակում , երբ սոցցանցերի՝ մեր հասարակության մեջ մեծ դեր զբաղեցնելու հետևանքով անագրագիտության ազատականացման գործընթաց է տեղի ունենում, հարկ է լինում հայերենի տարրական կանոնները նորից բացատրել»:
Գևորգ Էմին-Տերյանն ասում է՝ հայերենը կարիք ունի մի համակարգի, որով կստուգվի մարդու իմացությունը, և նաև կզարգացվի այդ իմացությունը:
«Մենք գտնվում ենք անհույս մի իրավիճակում, երբ մարդը 15 տարեկանում պարապելու է կրկնուսույցի մոտ հայերեն, հետագա ողջ կյանքի ընթացքում հայերենի կատաելագործման որևէ հնարավորություն չի ունենալու»:
Բանախոսն ասում է՝ բերում ենք Վրաստանի օրինակը, բայց լեզվի առումով հեռու ենք մնում վրացական օրինակից:
«Մեզ մոտ ստացվում է, որ հայերեն երեխան սովորում է կամ բակում կամ ընտանիքում կամ ընդունելության քննությունների նախապատրասվելիս»:
Բանախոսը կարծում է, որ մենք կարիք ունենք հայերենի ընդհանարական ռեֆորմի, և նոր իշխանությունը պետք է սկսած լիներ այդ գործընթացը: