Հեղափոխությունից հետո ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցողների թիվը կրճատվել է 30 տոկոսով. Եղոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2018 թվականի հեղափոխությունից հետո ԵՄ անդամ բոլոր երկրներում առաջին անգամ ապաստան հայցողների թիվը կրճատվել է 30 տոկոսով»,-այս մասին հայտնեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:
Նրա փոխանցմամբ՝ 2017 թվականին ԵՄ անդամ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 6800 քաղաքացի, 2018 թվականին՝ 4800 քաղաքացի, 2019 թվականին ընդհանուր թիվը չի անցել 3400-ը:
«Սա նշանակում է, որ հեղափոխությունը իրավիճակ է փոխել Հայաստանում, և սրա հիմքը այն է , որ շրջագայողների թիվը չի փոխվել, ավելին՝ մուլտիվիզաների թիվը աճել է ութ տոկոսով, այսինքն՝ մարդիկ շարունակում են շրջագայել, բայց ապաստան հայցողների թիվը, ըստ էության, կիսով չափ կրճատվում է երկու տարում»:
Այս թվերը ցույց են տալիս, որ Եվրոպան ճանապարհ է կամ ուղի, որով մենք բոլորս գնում ենք,- եզրափակեց Եղոյանը: