Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զարեհ Սինանյանը՝ հայրենադարձության բարդ պրոցեսի մասին (տեսանյութ)

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձավ դրսում ապրող հայերի՝ Հայաստան չվերադառնալու մասին`  կորոնավիրուսով պայմանավորված և առհասարակ հայրենադարձության մասին:

«Կորոնավիրուսի հետ կապված որևէ դիմում, կամ ցանկություն չենք ստացել մեր հայրենակիցներից, անկախ նրանից, թե որտեղ են բնակվում»,- ասաց նա։

Լրագրողները Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է հայրենադրաձության պրոցեսը բարդ, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքյան էջում նամակ հրապարակել, որում հայ կինը պատմում էր, որ խնդիրներ են առաջացել քաղաքացիություն ստանալու հետ կապված։

«Ինչո՞ւ է այդքան բարդ, որովհետև երկակի խնդիր կա, մեկը օրենքի հետ է կապված։ Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Իմ կարծիքով, դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո, նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»,- ասաց Զարեհ Սինանյանը։

Իսկ երկրորդ պատճառն, ըստ Զարեհ Սինանյանի, աշխատանքի մշակույթի խնդիրն է։

«Մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիներին, այս դեպքում՝ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց; Չգիտե՞ք, որ մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»,- նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը։ Հարցին, թե ինչո՞ւ երկու տարվա ընթացքում այդ խնդիրները չեն լուծվել, չէ որ հեղափոխությունից հետո հայրենադարձությունը գլխավոր նպատակ էր դարձել, Զարեհ Սինանյանն ընդգծեց. «Ըստ իս, որովհետև պետության ուշադրությունը և ռեսուրսը սևեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։