Աշխարհում դիմակների դեֆիցիտի խնդիր կա, նկատվում է գների բարձրացում․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ 90 դեղատներում ուսումնասիրություն են կատարվել, որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել դիմակների արտահանում, սակայն որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ փոքր դեղատներում կա դիմակների գների բարձրացում, նույնիսկ հատը 200-300 դրամով է վաճառվում:
«Աշխատանքներ ենք իրականացնում դրսի արտադրողների հետ, որպեսզի դիմակներ ներմուծվեն: Աշխարհում դիմակների դեֆիցիտի խնդիր կա, և նկատվում է գների բարձրացում, հնարավոր է՝ ներկրումից հետո այստեղ էլ թանկացում լինի»:
Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ Առողջապահության նախարարությունն ունի պահետավորված դիմակներ, և որոշ խմբաքանակ դուրս է գրվել: Ինչ վերաբերվում է ախտահանիչ նյութերին, ապա երեկ, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսի հաստատված դեպքի մասին, մեծ ծավալով գնել են ախտահանիչ նյութեր։ Սակայն Հայաստանում ախտահանիչ նյութեր արտադրող ընկերություններ կան։
«Որևէ գործարար չէր մտածում, որ ախտահանիչ նյութերի խնդիր կլինի, բայց արդեն ավելի մեծ խմբաքանակ կներկրեն»:
Գեղամ Գևորգյանը Նշում է, որ փոքր տնտեսվարողների մոտ է նկատվում գների բարձրացում: Ինչ վերաբերվում է պարենային ապրանքներին՝ Գեղամ Գևորգյանը խորհուրդ է տալիս անտեղի գնումներ չանել , քանի որ որևէ ապրանքի պակաս այս պահին չկա: