A
A
«Ալաշկերտը» Նամիբիայի հավաքականի ֆուտբոլիստ է ձեռք բերել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Նամիբիայի հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս», ՀԱՀ-ը ներկայացնող «Բիդվեսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում:
2014-ից «Ալաշկերտի» նորեկը հանդիսանում է Նամիբիայի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրել է 12 հանդիպում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Ալաշկերտի» կազմը համալրել էր նաև Մոլդովայի հավաքականի պաշտպան Վիկտոր Մուդրակը։