Բացել լրահոսը Փակել լրահոսը
87937082_2695512620561421_5629854169662750720_o
A A
Պաշտոնական

Նախարարությունը հորդորում է ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ»: