Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armneia
A A
Սպորտ

Հետաքրքիր վերջաբան է սպասվում առաջնության եզրափակիչ փուլում. Վարդան Մինասյան

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ վարդան Մինասյանն այսպես մեկնաբանեց բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Արարատի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը:

«Հանդիպումը կարելի է երկու մասի բաժանել: Առաջին խաղակեսում թիմը լրիվ ճիշտ էր գործում և կատարեց իր առջև դրած խնդիրը, իսկ ահա երկրորդում մեր խաղը չստացվեց: Երևի ֆուտբոլիստների վրա ազդեց առաջին կեսի խոշոր հաշիվը (3:0): Մենք հատուկ նպատակ չէինք դրել արագ գոլ խփելու, սակայն ֆուտբոլիստներին հրահանգել էին խաղի սկզբից որքան հնարավոր է խորքից բարձր փոխանցումներ կատարել», - նշեց գլխավոր մարզիչը:

«Ա1+»-ի այն հարցին, թե ի՞նչ տպավորություն թողեց «Արարատը» և արդյո՞ք թիմն ի վիճակի է պայքարել չեմպիոնության համար, Վարդան Մինասյանն ասաց.

«Ձմեռային արձակուրդի ժամանակ մենք հետևել ենք թիմերի տրանսֆերներին: Բոլորն էլ լավ ձեռքբերումներ են կատարել: Կարծում եմ, մեզ հետաքրքիր վերջաբան է սպասվում առաջնության եզրափակիչ փուլում, քանի որ բոլոր թիմերն էլ կպայքարեն առաջին տեղի համար», - եզրակացրեց Վարդան Մինասյանը:

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 30 միավոր և հավասարվեց առաջին տեղում գտնվող «Ալաշկերտին»: «Արարատը» վաստակած 27 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում: