Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երազում էիք ՀՀԿ-ի գրկում տաքուկ տեղ ունենալ, չստացվեց․ Սամսոնյանը՝ Պապոյանին (տեսանյութ)

Սոցիալական հարթակներում կան «դուխով» մարդիկ, ովքեր վիրավորում են քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, ատելության խոսք են տարածում, բռնության կոչեր են հնչեցնում։ Զարմանալին այն էր, որ այդ «դուխով» մարդկանց խրախուսում է նաև իշխանությունը։ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել բռնության քարոզը։

«Օրինակ՝ երբ ինձ իմ քաղաքական հայացքների համար վիրավորում են, ատելության խոսք են տարածում, բռնության կոչեր են անում, թե դրա կարմիր մազերը պետք է կտրել, դա դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին»,- նշեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Անի Սամսոնյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին, որում նա մեղադրանքներ էր հնչեցրել ԼՀԿ-ի հասցեին։

«Եթե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այստեղ լիներ, կասեր՝ պարոն Պապոյան, ամբիոնը մի՛ ծռեք, Ձեզ կարգին պահեք։ Այն, որ դուք ամաչում եք Ձեր Հանրապետական անցյալի համար, մենք դրանում մեղավոր չենք։ Երբ Էդմոն Մարուքյանը հաղթում էր ՀՀԿ թեկնածուին, Դուք երազում էիք ՀՀԿ-ի գրկում տաքուկ տեղ ունենալ, չստացվեց։ Հիմա Դուք հեղափոխության գրկում եք տաքանում։ Հասկանում եմ Ձեզ, Դուք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու խնդիր ունեք, բայց գոնե տարրական ինքնասիրություն ունեցեք Ձեր անցյալի նկատմամբ»,- ասաց նա։

Մանրամասները ՝տեսանյութում։