Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մտնել մարդու տուն, կոտրել ապակիներ». Գեւորգ Պետրոսյանը՝ Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողությունների մասին (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանության կողմից Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը իրականցրած գործողություններին, նշեց.

«Մտնել մարդու տուն, կոտրել ապակիներ, հարուցել անհանգստություն ընտանիքի անդամների մոտ ցանկալի երևույթ չէ»:

Պետրոսյանը նշեց, որ իրավական գնահատական տալ չի կարող , որովհետև չի տիրապետում հանգամանքներին:

«Մենք չգիտենք՝  ինչ օպերատիվ ինֆորմացիայի մասին է խոսքը, կամ կա այդպիսի ինֆորմացիա, թե ոչ: Եթե չեմ սխալվում՝ դա եղել է գիշերային ժամի, անձամբ ինձ համար անընդունելի է, որ այդպես ընտանիքի անդորրը խախտելով են մտել: Հետաքրքիր է՝ ի՞նչ է հայտնաբերվել, դրանից պետք է բխեցնել՝ այն, ինչ արվել է՝ որքանո՞վ է համահունչ արդյունքին»:

Պետրոսյանն ասաց՝  երբ իրավապահ մարմինները հրապարակեն իրենց գործողությունների արդյունքները, այդ ժամանակ կարող են հնչեցնել գնահատական:

Պետրոսյանը խոսեց նաև Մարտի մեկի գործի բացահայտման  ընթացքից: Նշեց, որ իր կարծիքով՝ Մարտի մեկը բացահայտված չէ, որովհետև կոնկրետ անձի վերաբերյալ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:

«Մենք եթե չունենք 10 հոգու սպանության վերաբերյալ կոնկրետ մեղադրական դատավճիռ, ի՞նչ բացահայտման մասին է խոսքը»:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի դիտարկումներին, թե Ծաղկաձորում խուճապ չկա տնտեսվարողների մոտ՝ Պետրոսյանն ասաց, որ պնդում են իրենց ասածը, որ կորոնավիրուսով հնարավոր հիվանդներին «Գոլդեն Փելես» տեղափոխելը բացասաբար է անդրադարձել ծաղկաձորյան կյանքի վրա: