Բացել լրահոսը Փակել լրահոսը
89155758_3448634695163579_5571991996588883968_n
A A
Պաշտոնական

Երեխաների ծնունդներն այսօրվանից գրանցվում են «Էրեբունի» ԲԿ ծննդատանը

 

Երեխաների ծնունդներն այսօրվանից գրանցվում են «Էրեբունի» ԲԿ ծննդատանը

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ եկած երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակցի օգնությամբ: Ծննդատան առաջին հարկում հատկացված է հատուկ վայր, որտեղ ՔԿԱԳ աշխատակիցը կատարում է հետևյալ պետական գրանցումները՝
1. Երեխայի ծննդի պետական գրանցում
2. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում
3. Ամուսնության պետական գրանցում:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նախարար Ռուստամ Բադասյանի և «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի մասնակցությամբ այսօր կատարվել է առաջին երեխայի ծննդյան գրրանցումը: Այսպիսով, երեխայի ծնվելուց հետո այլեւս կարիք չի լինի գնալ տարածքային ՔԿԱԳ՝ երեխայի ծնունդը գրանցելու համար: Գործընթացը կկատարվի ծննդատանը՝ հենց դուրսգրման օրը:

․․․․․․․․․․․․

Իդեպ այս մասին ֆբ-ի իր էջում գրել է նաև ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

Սիրելի՛ կանայք,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ: Կյանքի բոլոր փուլերում Ձեր ունեցած կարևոր դերակատարության մասին նշելու անհրաժեշտությունը չկա. դա աքսիոմ է: Ապացուցման կարիք չունի նաև այն, որ մեր Կառավարությունն անում ու շարունակելու է անել առավելագույնը՝ Ձեր հոգսերը թեթևացնելու ուղղությամբ:
✅Այս առումով, օրվա խորհրդով նաև պայմանավորված, լավ լուր ունեմ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար: Այսօր մեկնարկեցինք մի ծրագիր, որն ուղղված է հանրային ծառայությունները մեր բնակչությանն առավել հասանելի դարձնելուն:
✅Այսուհետ, Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը: