Բացել լրահոսը Փակել լրահոսը
57516_b
A A
Պաշտոնական

Լեհաստանից երկու լեռնագնաց գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը. լրացված

Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:

Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:

Փրկարարներն օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռնագնացներին և այժմ ուղեկցում են դեպի շտապօգնության ավտոմեքենան:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ