A
A
Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը փակ կլինեն
Աջակցիր «Ա1+»-ինԹումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից տեղեկացնում են, որ կենտրոնները որոշ ժամանակ փակ են լինելու։
«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր, Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են:
Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»,- նշվաշ է հաղորդագրության մեջ։