Բացել լրահոսը Փակել լրահոսը
49665_mnacakan-bichaxchyan_1_M
A A
Հասարակություն

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Հարցին՝ Մնացական Բիչախչյա՞նն է աշխատանքիզ ազատման դիմում գրել, թե՞ աշխատանքից ազատել են, Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանությունում մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շրջանակում է եղել։

Աշոտ Ահարոնյանն այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, որ Մնացական Բիչախչյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2015թ․-ի հոկտեմբերին։