Բացել լրահոսը Փակել լրահոսը
արդարադատության նախարարություն
A A
Պաշտոնական

Հորդոր ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց՝ պետական ռեգիստրի ծառայություններից օգտվել առցանց եղանակով

ԱՆ մամուլի պատասխանատու Լուսինե Մարտիրոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․ 

‼️Հարգելի քաղաքացիներ,
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով պայմանավորված` խստիվ հորդորում ենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում էլ-ստորագրության առկայության դեպքում առցանց հասանելի են հետեւյալ ծառայությունները՝

✅ անհատ ձեռնարկատիրոջ սկզբնական պետական հաշվառում,
✅ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխություն,
✅ նմուշային ձևի փաստաթղթերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում և
✅ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն:

✅ Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկատվության ստացումը նույնպես կարող եք իրականացնել առցանց տարբերակով:

Գործակալությանն ուղղված այլ տեսակի դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով:

Հրատապ հարցերի և համակարգից օգտվելիս խնդիրների լուծման նպատակով կարող եք զանգահարել +374 (10) 201445 հեռախոսահամարով: