A
A
Կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերն աշխատանքներ են տարվել` պարզելու նրա հետ շփման շրջանակը:
Այս մասին քիչ առաջ հայտարարեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հայտնեց, որ կառավարությունում փոքր-ինչ ուշ կհրավիրվի խորհրդակցություն, և եթե խորհրդակցության ընթացքում որոշվի, որ պետք է հանրապետությունում կամ նրա որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարվի, կարվի:
Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արես այս օրերին խուսափել ձեռքսեղմումներից, համբուրվելով բարևելուց, պահպանել անձնական հիգիենան, ինչպես նաև չափազանցված գնումեր չանել, քանի որ պարենի պաշարների հետ որևէ խնդիր չկա: