A
A
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընկերական խաղերը չեն կայանա
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և ելնելով անվտանգության նկատառումներից, մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան - Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան - Հայաստան ֆուտբոլի ընկերական հանդիպումները չեն կայանա: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի մասին: Ամենայն հավանականությամբ կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի մարտին կայանալիք հանդիպումները: Մասնավորապես՝ մարտի 26-ին Հայաստանի երիտասարդականը պետք է ընդունի Շվեդիային, իսկ մարտի 31-ին՝ Իսլանդիային: