Երբ ինձ ուղարկեցին կադրեր, թե ես ոնց եմ կորոնավիրոսով մարդու հետ շփվել, ես ջերմությունս չափեցի և տեսա՝ ջերմություն ունեմ. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետին, թե ինչո՞ւ հենց ինքը չէ պարեկը, այլ փոխվարչապետը, ի պատասպան վարչապետն ասաց.
«Մեր գործողության տրամաբանությունը եղել է հետևյալը՝ հանձնաժողովը, որը գործում է հունվարի 30-ից, պարզապես իր կարգավիճակը փոխում է, այսինքն՝ բջջի կարգավիճակն ենք փոխել»:
Էդմոն Մարուքյանի մյուս հարցը վերաբերում էր մարզերում թեստերի առկայությանը.
«Այստեղ կարևոր է ոչ միայն թեստ ունենալը,, այլ այն, որ պրոֆեսիոնալ ձևով այդ թեստը վերցնեն, հերմետիկությունը ապահովեն, տեղափոխեն, թեստը առանց լաբորատորիայի ոչ մի բան է: Այսօր ՀՀ –ում 3 լաբորատորիա ունենք, որտեղ վստահաբար կարող ենք ասել, որ այնտեղ կախտորոշվի, հետևաբար՝ մարզի բնակիչը դիմում է կամ ոստիկանություն, կամ շտպօգնություն և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այդ մարդը պետք է թեստ հանձնի, թե ոչ»:
Վարչապետը որպես օրինակ բերեց սեփական փորձը.
«Երեկ, երբ ինձ ուղարկեցին կադրեր, թե ես ոնց եմ մարդու հետ շփվել, ում մոտ հետագայում հաստատվել է կորոնավիրուս, ես ջերմությունս չափեցի և տեսա, որ ջերմություն ունեմ, բայց թեստը եղավ բացասական: Նախարարն ասում էր՝ էդտեղ 000.1 հավանականություն կա, երևի ակնարկում էր՝ եկեք էդ մի քանի թեստը չփչացնենք, բայց ես պնդեցի, որ դա լինի»,-կատակեց Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց նաև աջակցությունների մասին, թե ովքե՞ր են սուբսիդավորվելու, ի պատասխան վարչապետն ասաց.
«Այսօր, տեսեք, մենք չենք ասել, որ ռեստորանները ամբողջ հանրապետությունում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ նախ պետք է այդ միջոցը արդարացված լինի, պետք է արդյունավետ լինի, և եթե բոլոր ռեստորանները փակում ենք, բոլոր ռեստորանների բոլոր մատուցողներին ասում ենք դուք էլ եկամուտ չեք ստանում այդտեղից, հարց՝ բա ո՞րտեղից ենք եկամուտ ստանում, դրա համար օպերատիվ այդ որոշումները պետք է կայացնենք ըստ համաճարակաբանական իրավիճակի»:
ԼՀԿ խմաբակցության ղեկավարը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք գործելու են, օրինակ, ակումբները, վարչապետն ասաց.
«Գործում է այն տրամաբանությունը, որ եթե որևէ տարածքի վերաբերյալ չի կայացվել որոշում , որ այդ օբյեկտնեը պետք է չգործեն, ուրեմն՝ այդ օբյեկտները պետք է գործեն»: