Ցուցահանդես Նյու Յորքում
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Յորքի հանրահայտ «Ագորա» պատկերասրահում բացվեց քանդակագործ Վալտեր Վարդերեսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքները հեղինակը ստեղծել է 2009 թվականին:
Վալտեր Վարդերեսյանը ծնունդով երեւանցի է: 1992 թ. Վարդերեսյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատել Լոս- Անջելեսում:
Վալտերը ավարտել է Նյու- Յորքի «Սերակյուզե»-ի համալսարանը` ստանալով քանդակագործ- նկարչի որակավորում:
Որպես քանդակի նյութ` Վալտեր Վարդերեսյանը օգտագործում է երկաթը, պողպատը, պղինձը, բրոնզ ու ոսկին:
Նրա գործերը աչքի են ընկնում հետաքրքիր կոմպոզիցիաներով, որտեղ ընդգրկում է տարբեր մոտիվներ:
Վերջերս Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 ամյակի առթիվ քանդակագործը մի հիանալի աշխատանք է նվիրել նրա տուն- թանգարանին:
Վալտեր Վարդերեսյանը մի երազանք ունի` իր աշխատանքները ցուցադրել Երեւանում:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի: