Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

 Ո՞ր տեղեկության  տարածման  համար է տուգանք սահմանվում․ հարց փոխնախարարին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին հետաքրքրում է, թե  ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ ո՞ր տեղեկության  տարածման  համար է տուգանք սահմանվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, և եթե ֆեյսբուքյան օգտատերից մեկը գրառում է կատարում, և մեկ այլ օգտատերը կիսվում է դրանով, իրենցից ո՞ր մեկն է պատասխանատվության ենթարկվելու։

 Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց, խոսքը արտակարգ դրության վերաբերյալ Կառավարության որոշման հավելվածի 23-րդ  կետում արգելված  տեղեկատվության մասին է։

«Ինչպիսին է օրինակ՝ կորոնավիրուսի  առկա և նոր դեպքերի անձանց առողջական վիճակի, նրանց հետ շփված անձանց քանակի թեստավորման շրջանակի, նաև մեկուսացվածների քանակի վերաբերյալ, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկատվությունները»,- մանրամասնեց փոխնախարարը։

 Վահե Դանիելյանը հավելեց, որ քննարկման առարկա է դարձել խուճապի հանգեցնող եզրույթը և Կառավարությունը հաշվի առնելով այդ մտահոգությունը, փոփոխություններ է կատարել և փորձել է հնարավորինս հստակեցնել այդ եզրույթը։

«Խոսքը վերաբերում է ակնհայտ  խուճապ առաջացնող դեպքերին, և նաև պետք է իրական վտանգ առաջացնի, միայն այդ դեպքում կարող են անձինք պատասխանատվության ենթարկվել»,- հավելեց  նա։

 Մանրամասները՝ տեսանյութում։