ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. Սահակ Օհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ զիված ուժերում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել»,-այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
Վերջինս տեղեկացրեց ՝ դեռևս փետրվարի 25 –ի խորհրդակցությունից հետո որոշում է կայացվել Զինված ուժերում անցնել խիստ հակահամաճարակային իրավիճակում գործելու ռեժիմին.
«Բոլոր միավորումներում, զորամիավորումներում, զորամասերում բժշկական ծառայությունն անցավ ուժեղացված աշխատանքային ռեժիմի և ի լրումն զինված ուժերում կատարվող միջոցառումների՝ կրկնապատկվեցին այն ջանքերը, որը ամենօրյա ռեժիմում իրականացնում էր բժշկական ծառայությունը»:
Տեղեկացրեց, որ բժշկական անձնակազմը աշխատում է բավականին խիստ ռեժիմով.
«Ներկա իրավիճակը մեզ համար զորավարժության է նման, այս պայմանները մեզ համար մոտեցված են պատերազմական իրավիճակին»:
Ավելի վաղ Զիված ուժերից հայտնել էին, որ արգելվել են ժամկետային զինծառայողների արձակուրդների տրամադրումը և թույլատրվել է միայն օրենքով սահմանված արձակուրդի մեկ տեսակ, որը մեր մերձավորների մահվան կամ հարսանիքների կապակցությամբ է:
Օհանյանը տեղեկացրեց, որ այս պահին այս կարգավորումը ևս խստացվել է, թույլատրվում է միայն ծնողների կամ քույր, եղբայրների պարագայում:
Նրա հավաստմամբ՝ վերահսկողության տակ են վերցվել նաև ՀՀ տարածքից դուրս գտնվող զիծառայողները, ովքեր ուսումնառություն էին անցնում արտերկրում:
Գնդապետը տեղեկացրեց նաև, որ ավելացվել են նաև զինծառայողներին տրվող համաճարակային իրավիճակների համար նախատեսված պարագաները, նյութերը, նաև դրանք պահեստավորվում են :
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք այնպիսի զինծառայողներ, ովքեր կորնավիրոսի ախտորոշման թեստ են հանձնել, Օհանյանն արձագանքեց, որ այս պահի դրությամբ որևէ դեպք չկա, ամեն ինչ խիստ վերահսկվում է:
«Առավոտյան ժամկետային զինծառայողները և սպայական անձնակազմը, երբ այցելում են զորամաս, հսկիչ անցագրային կետում հատուկ ջերամաչափով բոլորի ջերմությունը չափվում է, ջերմություն արձանագրելու դեպքում բժշկական ծառայությունը իրականացնում է իր առջև դրված խնդիրները, այսինքն՝ միանգամից մեկուսացվում է, կատարվում է համաճարակային անամնեզի հավաքում, կողմնորոշվում են՝ որտեղից կարող է ջերմությունը լինել:»:
Նրա պնդմամբ՝ բոլոր միջոցառումները, որոնք այսօր իրականացվում են, կտրուկ նվազեցրել են ՀՀ զինված ուժերում սուր շնչառական հիվանդությունների քանակը.
«Զինված ուժերում վերջին 10 տարում այսպիսի ցածր ցուցանիշ չենք ունեցել և սուր-շնչառական հիվանդացության և ինֆեկցիոն հիվանդների առումով»:
Վստահեցնում է, որ քաղաքացիական անձանց մուտքը զորամասեր մաքսիամալ սահմանափակված է: