Ո՞ր տնտեսվարողների գործունեությունն է արգելվում այս օրերին․ ՑԱՆԿ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից՝ մարտի 24-ից Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված ավելի խիստ գործողություններ է ձեռնարկում։ Երեկ երեկոյան արդեն իսկ հայտարարվել է, որ սրճարանների և ռեստորանների գործունեությունը կարգելվի՝ բացառությամբ սննդի առաքման ծառայության։ Արգելվում է տեքստիլ, թեթև արդյունաբերական եւ արտադրության մի շարք ճյուղերի գործունեությունը, շինարարական աշխատանքները։
Սննդի, խմիչքի, կենցաղային և հիգիենիկ պարագաների արտադրությունը, սակայն, կշարունակվի։,
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը։ Այն երեք բաժիններով ներկայացնում է այն ընկերություններին, որոնց գործունեությունը սահմանափակում է։ Դրանց թվում են որոշ «Սիթի»-ներ, «Տաշիրը», «Վերնիսաժ տոնավաճառը», տարբեր շինարարական կազմակերպություններ, մարզական ակումբներ եւ գեղեցկության սրահներ։
Ցանկը, որտեղ կարող եք գտնել ընկերությունների անունները, հասանելի է այս հասցեում
կամ այստեղ https://drive.google.com/file/d/1W9_C0aJmRKv2n8scpuPJrRkPyHmJrtGF/view