A
A
Հրազդանում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք․ քաղաքապետ
Աջակցիր «Ա1+»-ինՀրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի հրազդանցիներ,
Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»: