Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե դեռ չեն հասկացել երկրում ինչ է տեղի ունեցել, մենք շատ արագ դա կհասկացնենք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

 ԼՀԿ պատգամավոր  Աննա Կոստանյանը ԱԺ-ի իր ելույթում նշեց, որ պետական մարմիններում կառուցվածքային փոփոխությունների քողի տակ իրականացվում են կրճատումներ՝ Ազգային կինոկենտրոն, գրադարաններ և այլն․

«Կոլեկտիվ բողոք եմ ստացել հատկապես Մալաթիա Սեբաստիա վարչական համայնքում գտնվող կենտրոնական գրադարանի 11 աշխատակիցների կողմից, ովքեր նախորդ տարվա սեպտեմբերին բարձրաձայնել են տնօրենի կողմից ոչ պատշաճ կերպով ներկայանալու, աշխատակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և նրանց շանտաժի ենթարկելու հանգամանքը, ինչի արդյունքում նրանց հեռացրել են աշխատանքից»:

Աննա Կոստանյանը նշում է, որ հաճախ  են քաղաքացիները բարձրաձայնում այն մասին, որ պետական մարմիններում տնօրենները կամ ղեկավարները հովանավորչություն ունեն նախարարության աշխատակցի, Ազգային ժողովի և Երևանի քաղաքապետարանի կողմից :

«Նրանք վստահեցնում են, որ իրենց թիկունքը ուժեղ է և կարող են անել ինչ ուզում են: Տեսնելով զանգվածային կրճատումների տենդենցը, գտնում եմ, որ կա անհրաժեշտություն յուրաքանչյուր պետական մարմնում կառուցվածքային փոփոխություններ անել: Աշխատակիցների կրճատումներ իրականացնելուց առաջ, պետք է կազմել մասնագիտական հանձնաժողովներ, որոնք իրավասու կլինեն մշակելու համապատասխան չափանիշներ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի օբեկտիվ գնահատման արդյունքում, որոշել այս կամ այն աշխատակցի կրճատման, կամ ազատման համակարգը: Այլապես ստացվում է, որ նմանօրինակ փոփոխութոյւններ նախաձեռնած տնօրենները քմահաճ և հանրությանը անհայտ չափանիշներով իրականացնում են կառուցվածքային փոփոխութոյւններ»:

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց Աննա Կոստանյանին ասելով, որ նման դեպքերը տեղեկացնի իրենց

«Որովհետև, եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ անձեռնմխելի են կամ մեջք ունեն, ուրեմն չեն հասկացել Հայաստանում ինչ է տեղի ունեցել և մենք շատ արագ իրենց դա կհասկացնենք»: