A
A
Էդմոն Մարուքյանը համաներման վերաբերյալ կրկին դիմում է Կառավարությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին կրկին դիմեց Կառավարությանը, որպեսզի խմբակցության կողմից ներկայացված՝ հետախուզման մեջ գտնվող 3000-ից ավելի ՀՀ արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներման վերաբերյալ առաջարկությունը քննարկվի։
Էդմոն Մարուքյանը հարցի վերաբերյալ դեռ 2020թ․-ի փետրվարին էր գրությամբ դիմել վարչապետին, բայց առաջարկությունը մերժվել էր։
«Այդ քաղաքացիներին հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք, մասնակցել մեր երկրի շինարարությանն ու այս ծանր օրերին լինել հայրենիքում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պարոն Մարուքյանը։