Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքացիներն ու գործարարները պետք է զգան, որ մենակ չեն․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարևորում է, որ այս օրերին քաղաքացիներն ու գործարարները զգան, որ մենակ չեն և որ պետությունն իր ունեցած հնարավորությունների չափով կանգնելու է նրանց կողքին։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ԼՀԿ-ն որոշ առաջարկություններ ունի։

«Կարևոր ենք համարում այն ոլորտները, որտեղ պարետատան հրամանով աշխատանքները պետք է դադարեն, հայտարարվի հարկային արձակուրդ։ Որովհետև եթե չեն գործում ընկերությունները, նրանք չեն ունենալու եկամուտ, և բնական է, որ պետությունը չպետք է ակնկալի այդ ընկերություններից հարկային պարտականությունների կատարում»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

ԼՀԿ-ն կարծում է նաև, որ այդ ընկերությունների աշխատողներին պետք է նեցուկ լինի Կառավարությունը։ Առնվազն նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուոցում պետք է տրամադրվի, որպեսզի նրանք հոգան իրենց կարիքները։ Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ՝ Կառավարությունը պիտի մտածի նաև հեռավար կրթության հասանելիության ապահովման մասին, հատկապես՝ անապահով ընտանիքներում, որովհետև կան ընտանիքներ, որոնք չունեն տեխնիկական համապատասխան միջոցներ։

Մանրամասները՝ տեսնայութում։