Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ ժողովուրդն արժանի՞ չէ, որ Կաթողիկոսն ու Նախագահն ուղերձ հղեն այս ծանր պահին․ Բագրատյան (տեսանյութ)

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին, մեջբերեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձը՝ ուղղված իտալացիներին՝ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով։ ԲՀԿ-ական պատգամավորը ուղերձը ընթերցելուց հետո, հարց բարձրացրեց.

«Արդյո՞ք հայ ժողովուրդն արժանի չէ, որ իր Կաթողիկոսն ուղերձ հղի իր զավակներին այս ծանր ժամանակում։ Արդյո՞ք ՀՀ Նախագահը չպետք է ուղերձ հղի հայ ժողովրդին այս ծանր պահին։ Հայ ժողովուրդն արժանի է, և այդ արժանապատվությունը պահում է հայ զինվորը, հայ բժիշկը»,- շեշտեց պարոն Բագրատյանը՝ հավելելով, որ պատգամավորները պարտավոր են ամեն օր աշխատել հանուն հայ ժողովրդի արժանապատվության։