A
A
2022թ․-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022թ․-ից արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։
«Առաջարկվում է 2022 թ․հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքն ու իրացումը»,- զեկուցեց Շրջակա միջավայրի նախարարը։
Ըստ նրա՝ նախագիծը երկար ժամանակ են քննարկել Կառավարությունում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Նախարարը նշեց, որ խանութներում վաճառվող պոլիէթիլենային տոպրակները 50 միկրոն հաստություն չունեն։