Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջարկվում է Հ1-ին մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ տեղադրել (տեսանյութ)

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը 1 եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ տեղադրել։

Մինչև 2014թ․ Հանրային հեռուստընկերությունն իրավունք է ունեցել առևտրային գովազդ հեռարձակելու, որը չէր կարող գերազանցել հաղորդումների 7 տոկոսը։ Գովազդից ստացած եկամուտով Հանրային հեռուստաընկերությունը հոգացել է իր կարիքները։

Ըստ Արդարադատության փոխնախար Վահե Դանիելյանի՝ 2015թ․-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով Հ1-ը զրկվել է այդ միջոցներից, որը Կառավարությունը մասնակի փոխհատուցել է։

«Արդյունքում հնարավորություն չի եղել հեռուստաընկերության կողմից իր առջև դրված խնդիրները լուծել»,- նկատեց Վահե Դանիելյանը։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ Հանրային հեռուստանընկերությունը ժամը 00։00-ից մինչև 18։00-ն կարող է հեռարձակել անվճար սոցիալական գովազդ, իսկ 18։00-ից մինչև 00։00-ն՝ վճարովի սոցիալական գովազդ։

«Միաժամանակ պահպանվում է նաև հովանավորների ինստիտուտը, ինչը ենթադրում է, որ կրթական, գիտական, կրթադաստիարակչական, սպորտային հաղորդումների ժամանակ կարող է հովանավորի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն ներկայացվել, որը չի կարող գերազանցենլ հաղորդման 2,5 տոկոսը»,- պարզաբանեց Վահե Դանիելյանը։